Պատահարներ

Այրվել է MAN մակնիշի ավտոբուս. ՆԳՆ ՓԾ

Mariam Z. 279 դիտում
Այրվել է MAN մակնիշի ավտոբուս. ՆԳՆ ՓԾ

Մայիսի 7-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում այրվում է չշահագործվող ավտոբուս։ Հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է 16։36-ին, մարվել՝ 16։44-ին։ Այրվել է «MAN» մակնիշի չշահագործվող ավտոբուսը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250