Հասարակություն

Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները

Adrine Nidelyan 1,346 դիտում
Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները

2024 թվականի մայիսին Երկրին հարվածած արևային փոթորիկը կարող է փոթորիկների ալիք առաջացնել, նախազգուշացրել են գիտնականները։ Նրանք վերլուծել են վերջին 5500 տարվա արևադարձային ցիկլոնների վիճակագրությունը և պարզել, որ որոշակի ժամանակահատվածներում դրանց հաճախականությունը մեծացել է 40%-ով։ Այդ ժամանակաշրջանները մեկ ընդհանրությւոն են ունեցել՝ Արեգակը եղել է խիստ ակտիվ:


Ֆլորիդայի պետական համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցիկլոնների ակտիվության պոռթկումները դիտվել են 1410-820 տարի առաջ և 20-րդ դարի կեսերից մինչ օրս: Գիտնականները նաև զգալի կապ են գտել արևադարձային ցիկլոնների ակտիվության և արևի բարձր ճառագայթման միջև:


Գիտնականների կարծիքով՝ ավելի ակտիվ Արեգակն ավելի շատ էներգիա է ուղարկում Երկիր, որը տաքացնում է օվկիանոսները և «վառելիք է ապահովում» արևադարձային փոթորիկների համար: Արևը ներկայումս նոր առավելագույնի հասնելու ճանապարհին է: Մայիսին մոլորակի վրա հինգ սանդղակով G4 հզորությամբ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Փորձագետներն այն գնահատել են որպես «ուժեղ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250