Հասարակություն Կարևոր

Մայիսի 19-ին փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Lilit T. 68 դիտում
Մայիսի 19-ին փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները.



Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա: Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որը այդ ժամանակահատվածում չի սպասարկվի:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250