Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապոլոն-8» առաքելության տիեզերագնացը զոհվել է թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարից

Lilit A. 394 դիտում

«Ապոլոն-8» առաքելության տիեզերագնացը զոհվել է թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարից:



Ամերիկացի տիեզերագնաց Ուիլյամ Անդերսը, որը «Ապոլոն-8» տիեզերանավով պտտվել է Լուսնի շուրջը եւ տիեզերքում ամենահայտնի լուսանկարներից մեկն արել, զոհվել է թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարից: Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ նրա ինքնաթիռը ջուրն է ընկել Սիեթլից հյուսիս ՝ Վաշինգտոն նահանգում։

Տեսանյութում, որոնք, ենթադրաբար, ֆիքսել են կործանումը, երևում է, որ վերջին վայրկյանին օդաչուն փորձում է խուսափել բախումից, այնուհետև ինքնաթիռը բախվում է ջրին, բռնկվում և մասերի բաժանվում: Տիեզերագնացը 90 տարեկան էր: 

Իսկ տիեզերքում արված հայտնի լուսանկարն արվել է Սուրբ Ծննդյան նախօրեին։ Այն պատկերում է երկիրը, որը բարձրանում է լուսնի անկենդան մակերեսի հորիզոնից վեր: Ավելի ուշ Անդերսը լուսանկարն անվանեց տիեզերական ծրագրում իր ամենակարևոր ներդրումը:


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250