Պատահարներ

Բեռնատարը հայտնվել է գետում. ջրասուզակները դուրս են բերվել վարորդի և ուղևորների մարմինները

Lilit A. 1,216 դիտում
Բեռնատարը հայտնվել է գետում. ջրասուզակները դուրս են բերվել վարորդի և ուղևորների մարմինները

Հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ջրասուզակները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում գետից դուրս բերեցին  աղջիկ երեխայի, և մոտ 35-40 տարեկան կնոջ դի, իսկ ավտոմեքենայի խցիկում վարորդի մարմինը, ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց և նոր միայն հնարավոր եղավ վարորդի դին դուրս բերել խցիկից։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250