Պատահարներ

Հյուսիսային Օսիայի լեռներում ռուսական Սու-34 է կործանվել. անձնակազմը զոհվել է

Gohar Vardanyan 1 րոպե 160 դիտում
Հյուսիսային Օսիայի լեռներում ռուսական Սու-34 է կործանվել. անձնակազմը զոհվել է

Ռուսաստանի Սու-34 ինքնաթիռը կործանվել է Հյուսիսային Օսիայի լեռներում պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս, անձնակազմը զոհվել է: Այդ մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից


«Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում Լեռնային տեղանքում պլանային ուսումնամարզական թռիչք կատարելիս կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։ Ինքնաթիռն ընկել է ամայի վայրում։ Անձնակազմը զոհվել է», - հայտնել են գերատեսչությունից։


Օդանավում եղել են երկու օդաչուներ: Ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250