Սպորտ

Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Իշխանյանը՝ փոխչեմպիոն. Բռնցքամարտի պատանիների առաջնություն

Lilit A. 15 դիտում
Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Իշխանյանը՝ փոխչեմպիոն. Բռնցքամարտի պատանիների առաջնություն

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Սիմոն Սիմոնյանը և Սյուզաննա Իշխանյանը հաղթել են մրցակիցներին։

48 կգ քաշային Սիմոնյանը 5։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի մրցակից Նիխաթ Գասիմովին ու դարձել Եվրոպայի չեմպիոն։ 49 կգ քաշային Իշխանյանը, հաղթելով մրցակցին, նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Առաջնության եզրափակիչ փուլը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 15։00-ին։ Ոսկե մեդալների համար կպայքարեն նաև Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Համեստ Աֆրիկյանը (48 կգ)։

Առաջնությունը կավարտվի այսօր։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250