Սպորտ

27 տարեկանում մահացած են գտել հունահռոմեական ոճի վրացի ըմբիշի

Edita 1 րոպե 315 դիտում
27 տարեկանում մահացած են գտել հունահռոմեական ոճի վրացի ըմբիշի

Մահացել է հունահռոմեական ոճի վրացի ըմբիշ, 2019 թվականի աշխարհի չեմպիոն Նուգզար Ցուրցումիան: Այս մասին ասվում է Վրաստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի սոցկայքի էջում:


Ցուրցումիան կյանքից հեռացել է 27 տարեկանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նրան մահացած են գտել տանը։


2019 թվականին Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում ցուրցումիան դարձել է ոսկե մեդալակիր մինչև 55 կգ քաշային կարգում: Այդ ժամանակ այդ մեդալը դարձավ հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին ոսկին Վրաստանի հավաքականի համար վերջին 12 տարվա ընթացքում:


Հաղթանակից հետո Ցուրցումիան ասել է, որ ցանկացած մենամարտի սկզբում՝ լինի դա Եվրոպայի, աշխարհի առաջնություն, թե որևէ այլ մրցաշար, մտածում է իր զոհված եղբոր մասին: Հայրենիք վերադառնալուց հետո նա աշխարհի չեմպիոնի գոտին տարել է եղբոր շիրիմին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250