Հասարակություն Կարևոր

ՊՆ-ն՝ Գեղարքունիքի վթարի հետևանքով զինծառայողների հոսպիտալացվելու վերաբերյալ լուրերի մասին

Edita 1 րոպե 460 դիտում
ՊՆ-ն՝ Գեղարքունիքի վթարի հետևանքով զինծառայողների հոսպիտալացվելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրն այն մասին, թե Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զինծառայողներ են հոսպիտալացվել։


shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ.-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով Արման Պ.-ն և նրա ուղևորը` Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն: Ըստ կայքի` տուժածները պայմանագրային զինծառայողներ են։


«Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,– Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250