Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեսսին չկարողացավ զսպել արցունքները վնասվածքի պատճառով փոխարինվելուց հետո

Edita 1,129 դիտում

Արգենտինայի հավաքականը ռեկորդային 16-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի հաղթող:


Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի հավաքականին Ամերիկայի գավաթի եզրափակչում: Հանդիպումը տեղի է ունեցել Մայամի Գարդենս քաղաքում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ):


Գոլը 112-րդ րոպեին խփել է Լաուտարո Մարտինեսը:


Հավաքականի ավագ Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել հանդիպումը: Նա վնասվածք ստացավ երկրորդ խաղակեսում և փոխարինվեց 66-րդ րոպեին:


Մեսսին չկարողացավ զսպել արցունքները պահեստայինների նստարանին հայտնվելու պատճառով: Նա ոտքի վնասվածք էր ստացել Կոլումբիայի հավաքականի հարձակվող Լուիս Դիասի հետ բախման հետևանքով։


37-ամյա արգենտինացին վերջին անգամ մասնակցեց Ամերիկայի գավաթին։




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250