Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական հարձակումից հետո խոշոր հրդեհ է ՌԴ էներգետիկայի համար մասեր արտադրող գործարանում

Edita 1 րոպե 135 դիտում

Ուկրաինական դրոնը պայթուցիկ է նետել Կուրսկի մարզի գործարանի վրա, արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին թելեգրամ-ալիքում հայտնել է շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։


Նրա խոսքով՝ ձեռնարկության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Սակայն տեխնոլոգիական արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել, այն մարում են երկու շրջանների հրշեջ հաշվարկները, հավելել է տարածաշրջանի ղեկավարը:


Կուրսկի շրջանը պարբերաբար գնդակոծվում է Ուկրաինայի կողմից։ Այսպես, հուլիսի 11-ին Տետկինո Ավանում ուկրաինացի զինվորականների հարձակման հետևանքով վնասվել էին շաքարի գործարանի տարածքում գտնվող տեխնիկական շինությունները։


Հուլիսի 14-ին ռուս զինվորականները տարածաշրջանի վրա որսացել և ոչնչացրել են 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք։






Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250