Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում առևտրի կենտրոն է հրդեհվել. կան զոհեր

Alya B. 97 դիտում

Առնվազն վեց մարդ Է զոհվել Չինաստանի Սիչուան նահանգի Զիգուն քաղաքի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով: Առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հրդեհը տարածվել է չորս հարկ։


Հրդեհը սկսվել է հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 18:00-ից հետո: Սոցիալական ցանցերում տարածված դեպքի վայրից արված կադրերում երևում է, թե ինչպես են այրվում շենքի առաջին հարկերը, այնտեղից բարձրացվում են խիտ սև ծխի քուլաները: Դեպքի վայրում է գտնվում մոտ 90 հրշեջ:


China Daily-ն հայտնում է, որ հրդեհը մարվել է ժամը 20:20-ին: Շենքից դուրս է բերվել 17 մարդ, մնացածների որոնողական աշխատանքները շարունակվում են։


Հրդեհի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում:


Զոհերի կամ վիրավորների մասին նույնպես տեղեկություններ դեռ չկան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250