Պատահարներ

Ողբերգական դեպք՝ Երևանում․ բեռնատարը վրաերթի է ենթարկել ամուսինների․ նրանք տեղում մահացել են

Edita 4,166 դիտում
Ողբերգական դեպք՝ Երևանում․ բեռնատարը վրաերթի է ենթարկել ամուսինների․ նրանք տեղում մահացել են

Auroranews-ն այսօր ահազանգ է ստացել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ բեռնատարը վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։


Auroranews-ը մանրամասներ է ճշտել Ոստիկանությունից։


«Ահազանգ ստացել ենք, Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան երկու անձի վրաերթի է ենթարկել, նրանք մահացել են։ Մոտ 70 տարեկան կին և տղամարդ են մահացողները։ Այս պահին պարեկային կարգախումբը դեպքի վայրում է, ծառայություն է իրականացնում։ Հաղորդումը փոխանցվել է Քննչական կոմիտե»,- նշեցին մեզ հետ զրույցում։

 

shamshyan.com-ն էլ հայտնում է, որ «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։


Կայքի տվյալներով՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։ 


Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրանց մահը։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի և մահացածների ինքնությունը։ Կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ մահացածները ամուսիններ են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250