Հասարակություն Կարևոր

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը մեղադրյալի կարգավիճակ ունի․ մանրամասներ

Edita 231 դիտում
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը մեղադրյալի կարգավիճակ ունի․ մանրամասներ

Փոքր Վեդիի մանկապարտեզում անչափաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։


Ավելի վաղ Tert.am-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել:


«Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,-նշել էին ՆԳՆ-ից:


Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում է երեխային:


Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250