Սպորտ

Լոզանի դատարան կդիմենք, եթե ՄՕԿ-ը Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի. Կարեն Գիլոյան

Gohar Vardanyan 1 րոպե 560 դիտում
Լոզանի դատարան կդիմենք, եթե ՄՕԿ-ը Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի. Կարեն Գիլոյան

Լոզանի դատարան ենք դիմելու, եթե ՄՕԿ-ը Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Գիլոյան


«Մենք բողոքարկել ենք և իրավացիորեն ենք բողոքարկել, 100 տոկոսանոց ճշգրտությամբ մրցավարները, ուզում եմ հուսամ, որ սխալվել են, այլ ոչ թե միտումնավոր են արել։ Հույսեր ունեմ, որ ի վերջո, ՄՕԿ-ը որոշումը կկայացնի, եթե իրենք էլ չկայացնեն Լոզանի դատարան ենք դիմելու։


Ակնհայտ էր, որ ոսկին պետք էր Արթուրը բերեր, և ես հույս ունեմ, որ ճշմարտությունը կվերականգնվի։ Հնարավորություններ կան, մենք ուսումնասիրել ենք, օլիմպիական խաղերի ժամանակ մի քանի անգամ ոսկին վերադարձրել են կամ 2-րդ ոսկին են տվել։ Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկի մեդալը մեզ տան»,-ասել է նա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250