Պատահարներ

Աշտարակում հանդիսության ժամանակ ծեծել են սրահի երաժիշտին. ՆԳՆ

Gohar Vardanyan 309 դիտում
Աշտարակում հանդիսության ժամանակ ծեծել են սրահի երաժիշտին. ՆԳՆ

Աշտարակում հանդիսության ժամանակ 2 երիտասարդ ծեծի են ենթարկել սրահի 22-ամյա երաժշտին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ օգոստոսի 14-ին՝ կեսգիշերն անց, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:


Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին՝ ժամը 22.30-ին։ Աշտարակի հանդիսությունների սրահներից մեկում վիճաբանել են երաժիշտը և հանդիսության մասնակից 30 և 26 տարեկան երկու երիտասարդ:


Վիճաբանությունը շարունակվել է սրահի բակում և ծեծկռտուքի վերածվել։


Խանջյան գյուղի բնակիչ 26-ամյա և Սասունիկ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250