Հասարակություն
7 տոննա ջուր է լցվել Ալավերդու Սանահին կայարան թաղամասի շենքերի նկուղային հարկեր
Gohar Vardanyan
Օգոստոսի 16-ին, ժամը 11։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում ջրալցվել են երկու բնակելի շենքերի նկուղային հարկերը․ ջրահեռացում իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջրալցվել է նոր ջրագծի անցկացման համար նախատեսված փոսը։
Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ հեռացրել են մոտ 7 տ ջուր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում. դիմակավորված ոստիկանները խուզարկում են քաղաքացիների մեքենաները
Gohar Vardanyan
Բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության ու դաժան ծեծի են ենթարկել երեխաներին. ԶԼՄ
Gohar Vardanyan
Սնանկության գործով կառավարիչներին տրվել է «նախազգուշացում»
Gohar Vardanyan
Բլինքենը կմեկնի Իսրայել. Axios
Gohar Vardanyan
Ավելին Հասարակություն բաժնից
«Вот какая доля хулиганчика». Գարիկ Սարգսյան
Դավիթ Մինասյանին տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
5.0