Հասարակություն

Բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության ու դաժան ծեծի են ենթարկել երեխաներին. ԶԼՄ

Gohar Vardanyan
Բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության ու դաժան ծեծի են ենթարկել երեխաներին. ԶԼՄ

Օգոստոսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել դպրոցի երեխաներին, նրանց նկատմամբ ցուցաբերել դաժան վերաբերմունք։


«Նշված ուսումնական հաստատություն են մեկնել ոստիկանության ծառայողները և պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Այդ ամենը ֆիքսվել է ուսումնական հաստատությունում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով։ Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ և նշված ուսումնական հաստատության հասցեն չենք հայտնում»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250