Հասարակություն Կարևոր

Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը

Mariam Z. 980 դիտում
Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի  երթևեկությունը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը: 


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկելով երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. - Արամի փող., Նալբանդյան փող. - Արամի փող.: Քաղաքապետարանից վարորդներին նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250