Պատահարներ
Խոշոր հրդեհ՝ Այնթապ գյուղում. Ինչ է հայտնի
Gohar Vardanyan
1 րոպե
180 դիտում
Խոշոր հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի թիվ 39/3 հասցեում գտնվող բենզալցակայանի պահեստարանում։
Գլանատակառից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք, որը դադարեցվել է լցակայանի աշխատակիցների կողմից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 17։14-ին: Ժամը 12։35-ից 17։14-ը փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և կանխել հրդեհի տարածումը դեպի գլանատակառներ։
Այրվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի խցիկը՝ մասամբ, սանհանգույց, էլեկտրական մալուխներ, երկու 200 լիտրանոց տարա՝ լցված դիզելային վառելիքով, փայտե տակդիրներ, անվադողեր, զսպանակավոր խողովակներ, ավտոմեքենայի լիցքավորման սարք, 6 կրակմարիչ, 2 գեներատոր:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,444
Երևանում կոտրել են բանկի տերմինալը և գողացել 5 դրամապահոց
Gohar Vardanyan
3,108
Սևանա լճի ափերից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի
Gohar Vardanyan
139
«ԻՊ»-ն ստանձնել է Գերմանիայի Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
Gohar Vardanyan
128
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
448
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
169
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
282
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
801