Հասարակություն
Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվն աճել է
Julya
Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 143-ի։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղական կառավարության տվյալները: Եվս 58 մարդ անհետ կորած է համարվում։
Վիետնամի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ չորեքշաբթի տարհանվել են, քանի որ Կարմիր գետի ջրերը տեղատարափ անձրևներից հետո հեղեղել են փողոցները: Գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ վատ եղանակի պատճառով ոչնչացվել է մոտ 210 հազար հա ցանք: Տուժել է ավելի քան 700 մարդ։
«Յագի» թայֆունը սեպտեմբերի 1-ին հարվածել է Հարավարևելյան Ասիային։ Նա նաև հանգեցրել է մահվան Ֆիլիպիններում, Չինաստանում և Հոնկոնգում։






Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Իրան-Հայաստան համագործակցությունը դանդաղել է. Իրանի դեսպան
Եկեղեցու միջադեպից ժամեր անց ևս մեկ դպրոցական է ձերբակալվել․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալված երկու եղբայրներից մեկին ազատ արձակեցին
1.0
Երկվորյակ եղբայրների հարազատները նամակ են գրել Հայաստանի պետական մարմիններին
1.0