Հասարակություն

Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում

Edita
Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում:Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:


Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները։ Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:


Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250