Ռազմական

Ինչպիսին կլինի Իրանի պատասխանը, եթե Իսրայելի հարվածը լուրջ լինի

Julya 1 րոպե 393 դիտում
Ինչպիսին կլինի Իրանի պատասխանը, եթե Իսրայելի հարվածը լուրջ լինի

Իրանում պատրաստվում են Իսրայելի կողմից սահմանափակ պատասխան հարվածին։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարին, փոխանցում է իրանական SNN հեռուստաալիքը։


«Հավանական է, որ Իսրայելը ոչ արդյունավետ, սահմանափակ և փոքր գրոհ կիրականացնի, որպեսզի դա ներկայացնի որպես իր պատասխան քայլ։ Իրանի արձագանքը կախված է հակառակորդի հարձակման լրջությունից», - նշել է նա։


Գեներալը հավելել է, որ եթե Իսրայելի հարվածը լուրջ լինի, Թեհրանում լուրջ պատասխան կպատրաստեն:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին The Washington Post պարբերականը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելը կարող է առաջիկա օրերին հարձակվել Իրանի վրա, սակայն թիրախների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250