Նեթանյահուն՝ Իրանին ուղղված հարվածների մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի՝ Իրանին ուղղված հարվածները հասել են իրենց նպատակին։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
«Հարվածը եղել է ճշգրիտ և հզոր, բոլոր նպատակները կատարվել են», - մեջբերում են նրա խոսքերը իսրայելական լրատվամիջոցները:
Նեթանյահուն նշել է, որ իրանական ռեժիմը պետք է հասկանա՝ «ցանկացած մեկը, ով վնաս կհասցնի մեզ, մենք նույնպես կվնասենք»
Իրանին հասցված հարվածը Իսրայելի պատասխանն էր հոկտեմբերի սկզբին Իսրայելի վրա իրանական հրթիռային հարձակմանը:
Կիրակի ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով արբանյակային լուսանկարների վերլուծությանը, հայտնել էր, որ իսրայելական հարվածի հետևանքով Թեհրանից հարավ-արևելք ընկած ռազմաբազայում վնասվել են օբյեկտներ, որոնք փորձագետները նախկինում կապում էին երկրի միջուկային ծրագրի հետ: Բացի այդ, ըստ նույն վերլուծությունների, հարվածներ են հասցվել իրանական բալիստիկ հրթիռների ծրագրին առնչվող մեկ այլ բազայի վրա։