Քաղաքականություն

Ոչ մի հայ անվտանգ չէ․ Ռուբեն Վարդանյանի որդու հայտարարությունները

Edita 213 դիտում
Ոչ մի հայ անվտանգ չէ․ Ռուբեն Վարդանյանի որդու հայտարարությունները

Ես, միանշանակ, անհանգստանում եմ հորս համար, բայց նաև անհանգստանում եմ բոլոր հայերի համար, որոնք պահվում են Բաքվում։ Այս մասին TheArmenianReport-ին ասել է Բաքվում ապօրինաբար պահվող գործարար, բարերար, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:


«Կարծում եմ, որ հորս պես անձի ձերբակալությամբ շատ հստակ ուղերձ է հղվել ամբողջ հայ ժողովրդին՝ ոչ մի հայ անվտանգ չէ, և դա կարող է պատահել բոլորիդ հետ։ Հուսով եմ, որ նա կվերադառնա մեզ մոտ որքան հնարավոր է շուտ: Հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ ազատության մեջ կլինի, քանի որ նրա կալանավորման համար հիմք չկա։ Ես նաև հասկանում եմ, որ ինչ է կատարվում նրա հետ այն ճանապարհին, որով նա այժմ անցնում է»,- ասել է Դավիթ Վարդանյանը:


Նա հույս է հայտնել, որ հոր կալանավորումն ավելի շատ միջազգային աջակցություն կապահովի Հայաստանի և արցախցի փախստականների համար:


«Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, և կարծում եմ, որ հաջորդ քայլը, որ պետք է անենք, Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելն է։ Գործողության կոչն է, որ մենք պետք է անենք, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարվում: Այդ ամենը հակասում է միջազգային բոլոր նորմերին և չափանիշներին: Եվ մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե այդ երկիրը ցանկանում է դիրքավորվել միջազգային հարթակում։ Սա գործողության կոչ է, որին պետք է արձագանքենք»,- ասել է Վարդանյանը:


Նրա խոսքով՝ Բաքվում պահվող հայ գերիների հստակ թիվն անհայտ է, ինչը խիստ անհանգստացնող է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250