Քաղաքականություն
ԵՄ-ն դա թույլ չի տա․ Ֆրանսիայի արտգործնախարար
Julya
3,000 դիտում
Եվրամիությունը թույլ չի տա որևէ մեկին, ով էլ լինի, ներխուժել իր սահմաններ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ արձագանքելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որը չէր բացառել ուժի կիրառում Գրենլանդիայի գնման հարցում։
«Գրենլանդիան Դանիայի ինքնավար մարզն է և ԵՄ տարածք է։ Խոսք լինել չի կարող առ այն, որ ԵՄ-ն թույլ տա աշխարհի որևէ այլ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա», - հայտարարել է նախարար Բարոն։
Նա համոզմունք է հայտնվել, որ ԱՄՆ-ն չի ներխուժի կղզի։
«Եթե ինձ հարցնում եք՝ արդյոք կարծում եմ Միացյալ Նահանգները ներխուժի Գրենլանդիա, իմ պատասխանն է՝ ոչ։ Բայց հայտնվե՞լ ենք մի ժամանակաշրջանում երբ փրկվում է ուժեղը, իմ պատասխանն է՝ այո»,- ասել է Բարոն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանն ուղերձ է հղել
1 րոպե
195
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելի դեսպանին
1 րոպե
148
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
757
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
212