Հասարակություն

Արարատի նկարով մեզ ոչ ոք ժամանակակից զենք չի տա. Նիկոլ Փաշինյան

Gohar Vardanyan 834 դիտում
Արարատի նկարով մեզ ոչ ոք ժամանակակից զենք չի տա. Նիկոլ Փաշինյան

Մենք, բացի մեր ինքնիշխան տարածքն ու անվտանգությունն ապահովելը, այլ խնդիր չենք դնում և չենք դնելու: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերության եթերում։


Իր խոսքով` բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը։


«Եթե մեր խոսույթն այն լինի, որ Արարատի նկարով գնանք, ասենք մեզ զենք տվեք, ապա ոչ ոք մեզ զենք չի տալու»,- հայտարարել է Փաշինյանը` ասելով, թե ոչ ոք չի ուզում առավել եւս մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել:


«Կարող ենք մեր խոսույթներն այդպես ձեւակերպել: Դա նշանակում է գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, Քարվաճառ ենք գնալու գրավենք, կա թեկուզ ազատագրենք ու այդպես ազատագրելով գնանք: Դա նշանակում է մեզ դարձնել թիրախ», - ասել է Փաշինյանը` ավելացնելով, թե դա ինքնաոչնչացման ճանապարհ է:


Անդրադառնալով հայտարարագրման համակարգին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա հայտարարագրի արդյունքում մինչև 70 միլիարդ դրամ այդ համակարգով կարող է քաղաքացիներին վերադարձնեն։ 


«Որոշում ենք կայացրել էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված 3 հազար դրամը չեղարկելու»,- ասել է նա։  

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250