Հասարակություն

Որոշ վայրերում գետնաբուք է սպասվում

Gohar Vardanyan 1 րոպե 699 դիտում
Որոշ վայրերում գետնաբուք է սպասվում

Մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ՝ որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։

«Հարգելի´ քաղաքացիներ,

այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք:

Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր:

Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250