Հասարակություն

Ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխներն ամբողջապես անցնում են գետնի տակ․ Ավինյան

Julya 251 դիտում
Ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխներն ամբողջապես անցնում են գետնի տակ․ Ավինյան

Մենք այս տարի ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխներն ամբողջապես անցնում են գետնի տակ, և այդ փողոցներն են՝ Պուշկինի, Սաֆարյանը, Ազատամարտիկներինը, Նալբանդյանը, Արգիշտիի, Դեմիրճյանը, Աբովյանը, Տիգրան Մեծի, Մելիք-Ադամյանը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Նա ասել է, որ պետք է նաև համապարփակ ծրագիր իրականացնել մայթերի, մայթեզրերի և այլ հարցերով, որպեսզի տեսքն ամբողջանա, ինչպես դա արվել է Հանրապետության փողոցում:


«Ամիրյան փողոցում այս տարի ծրագիր ունենք, և, կարծում եմ՝ այս համադրումը մեր ծրագրերի շատ էֆեկտիվ է այն առումով, որ փողոցները, իրապես, ամբողջովին նոր տեսք են ստանում, ընդհանուր միջավայրը փոխվում է:


Կարծում եմ՝ պետք է շարունակական այս կապը պահենք, և ծրագրերն իրականացնեք միասնական տրամաբանությամբ»,- նշել է Ավինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250