Հասարակություն Կարևոր

ՆԳՆ-ն` վրացական պետհամարանիշների զանգվածային գողության լուրերի մասին

Mariam Z. 1,705 դիտում
ՆԳՆ-ն` վրացական պետհամարանիշների զանգվածային գողության լուրերի մասին

Ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկությունները։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սրգսյանը:


«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն»,- ասաց Նարեկ Սարգսյանը։ 


Հավելենք, որ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250