Սպորտ

Մխիթարյանի խորհուրդը «Ինտերի» ղեկավարությանը

Vika B. 1,443 դիտում
Մխիթարյանի խորհուրդը «Ինտերի» ղեկավարությանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։ Այս մասին գրել է RB Sport-ը։


«Միլանյան գրանդը տևական ժամանակ հետևում է 24-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին և նախատեսում է առաջարկ անել «ցլերին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։


«Ներաձուրիի» ղեկավարությունը խորհրդակցել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Սպերցյանի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։


Մխիթարյանը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել Էդուարդի հետ, որը ապագայում կարող է փոխարինել իրեն «Ինտերում»:


Transfermarkt-ը հայ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250