Քաղաքականություն

Մենք չենք լինի այնտեղ, որտեղ հիմնական թեման հողերի բռնագրավումն ու ցեղասպանությունն է․ Թրամփ

Ofelya 1,004 դիտում
Մենք չենք լինի այնտեղ, որտեղ հիմնական թեման հողերի բռնագրավումն ու ցեղասպանությունն է․ Թրամփ

ԱՄՆ-ն չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին, այս մասին հայտարարել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է «ՏԱՍՍ»-ը։


«Ինչպե՞ս կարելի է մեզնից ակնկալել, որ կգնանք Հարավային Աֆրիկա՝ մասնակցելու G20-ին, երբ հողերի բռնագրավումը և ցեղասպանությունը խոսակցության հիմնական թեման են այնտեղ լինելու։ Նրանք վերցնում են սպիտակամորթ ֆերմերների հողերը, ապա սպանում նրանց և նրանց ընտանիքներին։ Լրատվամիջոցները հրաժարվում են լուսաբանել դա։ ԱՄՆ-ն դադարեցրել է Հարավային Աֆրիկային տրամադրվող բոլոր նվիրատվությունները։ Արդյո՞ք մենք սա ենք ուզում տեսնել G20-ին։ Ես այդպես չեմ կարծում»,- գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250