Պատահարներ

Հզոր պայթյուն՝ Չինաստանի քիմիական գործարանում

Ofelya 1 րոպե 164 դիտում

Չինաստանի Շանդոնգ նահանգի Շանդոնգ Յուդաո քիմիական գործարանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։


Ըստ պարբերականի՝ պայթյունը տեղի է ունեցել Վեյֆան քաղաքում գտնվող գործարանի արհեստանոցում։ Վիրավորների կամ զոհվածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։ Փրկարարական ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։


Սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է գործարանի վրայով խիտ մոխրագույն ծուխ, հարևան տներում կոտրված ապակիներ և պայթյունի ձայներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250