Հասարակություն Կարևոր

էկոնոմիկայի նախարարը խոսել է ՌԴ մուտք գործած բեռնատարների թվից

Lilit T. 299 դիտում
էկոնոմիկայի նախարարը խոսել է ՌԴ մուտք գործած բեռնատարների թվից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ միայն հունիսի 27–ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ 

«Հունիսին ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ Ծիրանի արտահանումը շարունակվում է։ Միայն երեկ ՀՀ–ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,– գրել է նախարարը։


Հիշեցնենք` 4 օր առաջ նախարար Պապոյանն իր մեկ այլ գրառմամբ նշել էր, որ հունիսի 1–23–ը ՀՀ–ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Վրաստան–ՌԴ մաքսային սահմանը։

Այս և արտահանման հետ կապված մի շարք խնդիրների լուծման համար Գևորգ Պապոյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ հունիսի 23–ին մեկնել էր Վրաստան։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250