Պատահարներ

150 դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են մայրուղու մեքենաների վրա. Ֆրանսիա

Vika B. 1 րոպե 732 դիտում
150 դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են մայրուղու մեքենաների վրա. Ֆրանսիա

Շաբաթ օրը Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Լիմոժ քաղաքում տասնյակ դիմակավորված անհայտ անձինք, զինված մետաղական ձողերով և բռնկուն հեղուկով շշերով, հարձակվել են մայրուղու վրա գտնվող մեքենաների վրա և բախվել ոստիկանության հետ: Այս մասին հայտնել է AFP-ն։


Նշվում է, որ բախումների հետևանքոով վիրավորվել է 10 ոստիկան։ Ըստ իշխանությունների, նրանք կասկածում են, որ տեղի է ունեցել հանցավոր խմբավորումների միջև հաշվեհարդար։


Անկարգությունները տեղի են ունեցել Ֆրանսիայում ամառային զբոսաշրջային սեզոնի թեժ պահին։


Զինված հարձակվողները դուրս են եկել RN141 մայրուղի և ոստիկանության հետ բախման ժամանակ փորձել են փակել այն։


«Այնտեղ 100-ից 150 դիմակավորված մարդ կար՝ զինված բռնկուն հեղուկով շշերով, հրավառություններով, քարերով, երկաթե ձողերով և բեյսբոլի մահակներով»,-հայտնել է տեղի ոստիկանության արհմիության առաջնորդ Լորան Նադոն։


Քաղաքապետ Էմիլ Ռոջեր Լոմբերտին անկարգությունների մասնակիցներին անվանել է «քաղաքային պարտիզանական խումբ»։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250