Պատահարներ

Հայաստանում 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին մահացած են գտել. մանրամասներ

Ofelya 1 րոպե 1,477 դիտում
Հայաստանում 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին մահացած են գտել. մանրամասներ

Հայաստանում 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին մահացած են գտել: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, 25-ամյա ռուս պայմանագրային զինծառայող Կոնստանտին Անտոնենկոյի դին հայտնաբերել են հուլիսի 24-ի գիշերը Գյումրիի գործարանային հանրակացարանի տարածքում:


Հայկական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինվորականը ձեռքերի վրա կտրվածքներ է ունեցել, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։


Հավելենք՝ Հայաստանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նշվում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները տեղի ունեցածի մանրամասները լրագրողներին չեն բացահայտում, ռուսական ռազմաբազան ևս չի մեկնաբանում իրավիճակը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250