Պատահարներ

Վնասված դիտահորից կեղտաջուրը հոսում է և հասնում «Բարեկամության» մետրո

Marine 388 դիտում

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։


Հրաչյա Քոչար փողոցում, դեռ սովետական տարիներից գործող, կեղտաջրերի համար օգտագործվող դիտահորի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս և հոսում՝ հասնելով Փափազյան փողոց, անգամ Բարեկամության մետրո:


Արդեն մի  քանի ժամից ավելի է հատուկ տեխնիկաներով սկսել են հին, վնասված կոյուղատարը փոխելու աշխատանքները, սակայն կեղտաջրերի հոսքը չի դադարում ու ամբողջ տարածքում տիրում է գարշահոտություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250