Պատահարներ

Կամչատկայում երկրորոդ հզոր երկրաշարժն է գրանցվել

Mariam Z. 1 րոպե 1,817 դիտում
Կամչատկայում երկրորոդ հզոր երկրաշարժն է գրանցվել

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը հայտնել է Կամչատկայի ափերի մոտ նոր ցնցումների մասին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։


Գրանցվել է 6,5 մագնիտուդով երկրաշարժ։


Այդ ժամանակվանից ի վեր ծառայությունը հրապարակել է տարածաշրջանում 4,3-ից մինչև 6,0 մագնիտուդով ցնցումների ևս 17 հաղորդագրություն։


Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8,7 մագնիտուդով երկրաշարժը։ Շենքերը վնասվել են, իսկ ցունամիի ալիքը հեղեղել է ափամերձ տարածքները։ Իշխանությունները հայտնել են, որ լուրջ ավերածություններ չեն եղել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250