Պատահարներ

Գերմանիայում գնացքի վթարի հետևանքով կան զոհեր և ավելի քան 50 վիրավոր

Mariam Z. 1 րոպե 306 դիտում
Գերմանիայում գնացքի վթարի հետևանքով կան զոհեր և ավելի քան 50 վիրավոր

Գերմանիայի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։


Վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։


«Մեր տվյալներով՝ վագոններում այլևս մարդիկ չեն մնացել, և բոլորին ցուցաբերվել է բժշկական օգնություն», - ասել է տեղի փրկարար ծառայության ղեկավար Շարլոտա Ցիլլերը։


Վթարից կարճ ժամանակ առաջ տարածքում փոթորիկ է եղել, և ենթադրություններ կան, որ այն քայքայել է հողաթումբը, ինչի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից։


Առայժմ, սակայն, պաշտոնական վարկած չի հաստատվել։ Ըստ նախնական տվյալների՝ գնացքում եղել է մոտ 100 ուղևոր։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250