Քաղաքականություն

Կիևին ուկրաինացի քաղաքացիներ պետք չեն՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած․ Զախարովա

Ofelya 391 դիտում
Կիևին ուկրաինացի քաղաքացիներ պետք չեն՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի պայքարում Ռուսաստանի դեմ, նա պայքարում է ուկրաինացի ժողովրդի դեմ՝ նրանց «ոչնչացնելու» համար:


«Զելենսկին չի պայքարում Ռուսաստանի դեմ։ Զելենսկին պայքարում է ուկրաինացի ժողովրդի դեմ։ Եվ նրա առաքելությունն, որը նրա համար ինչ-որ մեկը գրել է, ուկրաինացի ժողովրդին ոչնչացնելն է, նրանց ոչնչացնել ազգայնականության դրոշների ներքո, ինչ-որ ազգային ինքնության դրոշների ներքո», - ընդգծել է նա։


Դիվանագետը ուշադրություն հրավիրեց Կիևի լռության վրա փոխանակման շրջանակներում հազարավոր գերի ընկած ուկրաինացի զինվորների ընդունման հարցի վերաբերյալ։


«Կիևին ուկրաինացի քաղաքացիներ պետք չեն՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած»,- ասել է դիվանագետը։


Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ փոխանակման շրջանակներում գերի վերցված 1000 ուկրաինացի զինվորներից, այդ պատճառով փոխանակման երկրորդ փուլը դժվար էր, իսկ երրորդը դեռ չի սկսվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250