Պատահարներ

Տուժել է թիվ 58 երթուղին. մանրամասներ Ամիրյան փողոցում տեղի ունեցած մեքենայի պայթյունից

Mariam Z. 1 րոպե 311 դիտում
Տուժել է թիվ 58 երթուղին. մանրամասներ Ամիրյան փողոցում տեղի ունեցած մեքենայի պայթյունից

«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից:


«Ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել է նա։


Ասատրյանը նաև հավելել է, որ 58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտիում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել:


Հիշեցնենք՝ այսօր ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250