Պատահարներ

Հրդեհ` Երևանի փողոցներից մեկում

Vika B. 1 րոպե 494 դիտում
Հրդեհ` Երևանի փողոցներից մեկում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցում գտնվող հարակից տների տանիքներում և տներից մեկին կից խորդանոցում ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։26-ին, մարվել՝ 20։57-ին։ Այրվել են տներից մեկի տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 48 քմ), խորդանոցը՝ կենցաղային իրերով (մոտ 5 քմ) և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ)։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250