Պատահարներ

Կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը

Vika B. 1 րոպե 261 դիտում
Կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը

2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։


Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։


Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։


Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250