Պատահարներ

Հզոր երկրաշարժ՝ Ռուսաստանում

Ofelya 1 րոպե 1,752 դիտում
Հզոր երկրաշարժ՝ Ռուսաստանում

Կամչատկայի արևելյան ափի մոտ գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:


Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 125 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա։


Հավելենք` Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հայտարարել է Կամչատկայի արևելյան ափին ցունամիի վտանգի մասին։ 


«Թերակղզու արևելյան ափին հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Հանրությանը տեղեկացնում են», - գրել է Սոլոդովը։


Նա հավելել է, որ բոլոր ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Վնասների մասին հաղորդագրություններ չկան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250