Պատահարներ

Կրկին ուժգին երկրաշարժ` Ռուսաստանում

Ofelya 1 րոպե 1,505 դիտում
Կրկին ուժգին երկրաշարժ` Ռուսաստանում

Կամչատկայում գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:


Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 18,7 կմ խորության վրա։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 192 կմ հարավ-արևելք։ Նշվում է, որ երկրաշարժը բավականին նկատելի է եղել։


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Կամչատկայի արևելյան ափի մոտ գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250