Քաղաքականություն

Ինչու է Էրդողանը սկզբում հրաժարվել վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխ

Mariam Z. 1 րոպե 563 դիտում
Ինչու է Էրդողանը սկզբում հրաժարվել վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի իշխանություններին տեղեկացրել է, որ չի մասնակցի Գազայի գագաթնաժողովին, եթե ներկա լինի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:


Անադոլու պետական գործակալության տվյալներով՝ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը Շարմ էլ Շեյխին մոտենալիս անցել է թռիչքուղու կողքով, որոշ ժամանակ գտնվել է Կարմիր ծովի օդային տարածքում, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել:


Թուրքիայի նախագահի աշխատակազմը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ միջադեպի պատճառների մասին որևէ տեղեկություն չունի։


Թուրքական Ülke TV հեռուստաալիքի խմբագիրը նույնպես հայտնել է տեղի ունեցածի մասին, նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ էր չեղարկել Եգիպտոս իր այցը և վերադառնալ տուն, եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնակցեր այնտեղ նախատեսված խաղաղության գագաթնաժողովին:


Որոշ ժամանակ անց, երբ եգիպտական կողմը վստահեցրեց, որ Իսրայելի վարչապետը չի մասնակցի հանդիպմանը, թուրք առաջնորդի ինքնաթիռը վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250