Հասարակություն Կարևոր

Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ

Mariam Z. 1,835 դիտում
Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ

Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն՝ միանվագ 1 մլն դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում։


Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այն անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։


«Այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, որն ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում` Հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմական բարդ շրջան, երկրաշարժ, 1990-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։ Այս մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են, նրանց կենսագրությունը՝ մեր պատմության մի մասնիկը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։


Միաժամանակ նշվում է, որ միանվագ գումարը չի տրամադրվի այն անձին, որը կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչպես նաև գումարը չի վճարվի նրա մահվան դեպքում։ Միանվագ աջակցություն չի տրամադրվի նաև այն քաղաքացիներին, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն ստացել են այս աջակցությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250