Քաղաքականություն Կարևոր

Կլինի բարելավված ջրամատակարարման ժամանակացույց․ Ավինյան

Ofelya 1 րոպե 1,713 դիտում
Կլինի բարելավված ջրամատակարարման ժամանակացույց․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում գրել է․


«Սիրելի երևանցիներ,


Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։


Շահագրգիռ կառույցների մասնակցությամբ այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել կասեցնել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցի գործողությունը։


Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կիրականացվեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների համեմատ բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։


Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250