Ով կստանձնի Խամենեիի պարտականությունները. Իրանից հայտարարություն
Խամենեի սպանութնունից հետո Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել Այաթոլլա ուլ֊ուզմա Սեիդ Հուսեին Բուշեհրիին:
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պարտականությունները կստանձնեն երկրի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը։
«Նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը ժամանակավորապես կկատարեն գերագույն առաջնորդի պարտականությունները»,- Իրանի առաջին փոխնախագահի խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար է նշանակվել գեներալ Ահմադ Վաիդին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք՝ Ալի Խամենեին սպանվել է շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, իր գրասենյակում, ԱՄՆ-ի և Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Իրանի բանակը հայտարարություններում խոստացել են վրեժ լուծել գերագույն առաջնորդի սպանության համար: