Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շահրամանյան. Իրենց գործողությունների շնորհիվ են արցախցիները հայտնվել նման իրավիճակում

Ani S.

«Կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին չտրվել նման սադրանքներին, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժողականություն, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Շահրամնյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Փախան, ճողոպրեցին, եթե դա վերաբերում է 2020-ի պատերազմին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց  հիշեցնել, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում, հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր  արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, օկուպացված է Հայաստանի զգալի տարածքներ, այսօր Ադրբեջանը ներկայացնում է  պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են»,- ասաց Շահրամանյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250